Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի նախագահ են ընտրել նաև աշխարհի գրեթե բոլոր երկրներում...Այդ հնարավորությունը տրամադրել էր https://worldwide.vote/hillary-vs-trump/#/results/totalկայքը...Իհարկե,քվեարկությունը վիրտուալ էր և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վրա,սակայն այս քվեարկությունը բացահայտել է շատ հետաքրքիր փաստեր...Պարզվում է,իր հակամահմեդականությունը չթաքցնող հանրապետական Դոնալդ Թրամփը բավական մեծ ձայներ է ստացել հենց մահմեդական երկրներում...Թրամփի ծրագրի այն կետը,որի համաձայն իր ընտրվելուց հետո նա կարգելի մահմեդականների մուտքը ԱՄՆ ընդամենը երեկ է հանվել նրա պաշտոնական կայքից...
Ըստ քվեարկության արդյունքների մահմեդականների հանդեպ իր ատելությունը չթաքցնող Թրամփին ձայն են տվել մահմեդական Ղրղզստանի "ընտրողների" 88%-ը,Ուզբեկստանի՝86%-ը,Թուրքիայի և Քուվեյթի՝64%,Ադրբեջանի՝61%-ը,Ղազախստանի՝54%-ը,Ինդոնեզիայի՝51%-ը,Ալժիրի՝66%-ը,Թունիսի՝54%-ը,Քաթարի՝58%-ը,Իրաքի՝59%-ը,Հորդանանի՝58%-ը,ամերիկյան պրոեկտ Կոսովոյի՝71%-ը,Սիրիայի՝96%-ը և այլն...Թե ինչու՞ է Թրամփն այս մահմեդական երկրներում այսքան ձայներ ստացել՝պատճառները տարբեր են...Սիրիան,Իրաքը,Թունիսը,Հորդանանը,Քուվեյթը,Քաթարը՝ԱՄՆ-ի "զոհերն" են,որոնք ժամանակին "ազատագրվել" կամ "ազատագրման" փուլում են բռնապետներից,կամ էլ այդ երկրներում գտնվում են ամերիկյան ռազմաբազաներ,որոնց առկայությունը նյարդայնացնում է տեղացիներին...Ձայն տալով Թրամփին՝վերջիններս բողոքում են ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության 18 տարի տարվող արտաքին քաղաքականության դեմ՝հույս ունենալով,որ հակամահմեդական Թրամփը կփոխի ԱՄՆ-ի քաղաքկանությունն այդ երկրների նկատմամբ...Զարմանալին Ադրբեջանն է...Ակ և կարա կոյունլուները դժգոհ են ԱՄՆ-ից,քանի որ վերջինս սկուտեղի վրա չմատուցեց Արցախը Իլհամ բաբային,չնայած Ալիևի ամերիկամետ նավթային և քաղաքականությանը,որն ուղղված էր Մոսկվայի դեմ...Հիմա ազերիները հույսը դրել են Թրամփի վրա...Կրկնակի զարմանալի էր Քլինթոնների ապօրինածին "զավակ" Կոսովոն,որը ուրացավ "ծնողներին" և ձայնը տվեց նրանց հակառակորդին...
Ի դեպ,Սիրիայից հետո Թրամփն ամենաշատ ձայները ստացել է Սերբիայում՝93% և ՌԴ-ում՝92%,Բելառուսում՝85%,Մակեդոնիայում՝84%...Հայաստանում առաջատարը կրկին Թրամփն է եղել՝78%-ով...
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը մահմեդական երկրներից հաղթել է "ծանրակշիռներում"՝ Սաուդյան Արաբիայում՝64%,Պակիստանում՝62%,Իրանում՝52%,Բանգլադեշում՝61%...Մեր հյուսիսային հարևան Վրաստանում ևս հաղթել է Հ.Քլինթոնը՝60%-ով...
Հ.Գ.Իսկ մերոնք՝հայաստանցիներս,ձայն չտվեցինք ՍՏԱԽՈՍ Հիլարիին,քանի որ վերջինս պետքարտուղար եղած ժամանակ,չնայած խոստումներին, ջանադրաբար պայքարում էր ամերիկյան Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման դեմ...
Ադրբեջանցիների 61%-ը քվեարկել է հակամահմեդական Թրամփի օգտին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more

more

more

more

more

more