▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական ԶԼՄ-ները կարող են խոստովանել, որ ՀՀ-ն ձգելու է Բաքվի բռնապետի վզի շուրջ փաթաթված օղակը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստան-Իրան հարաբերությունների ամենաբարձր և խիստ բարեկամական մակարդակի ապացույցն է նաև այն հանգամանքը, որ այօսր Երևան ժամանած Իրանի նախագահ Հ. Ռուհանիին Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը դիմավորել է հենց «Զվարթնոց» օդակայանում:

Այս փաստը ոչ միայն գրեթե կայծակնային արագությամբ տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, այլ նաև, դատելով արձագանքներից, արդեն իսկ հասցրել է լուրջ անհանգստություն առաջացնել Բաքվի վարչակարգի քարոզչական գործողությունները համակարգողների շրջանում:

Ըստ էության՝ հայկական կողմը երբևիցե չի էլ թաքցրել, որ Իրանի հետ հարաբերություններին տալիս է հատուկ կարևորություն, իսկ այն, որ Ադրբեջանին, շախմատային եզրաբանությամբ ասած, համատեղ հայ-իրանական «մատ» է հայտարարվելու, նույնպես գաղտնիք չէր:

Կարծում եմ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները կարող են իրենց նյութերը վերնագրել ոչ թե «Իրանը փրկում է խեղդվող օկուպանտներին» անմիտ խորագրերով, այլ ուղղակիորեն խոստովանել, որ Հայաստանը «ձգելու է Բաքվի բռնապետի վարչակարգի վզի շուրջ արդեն իսկ փաթաթված օղակը» բոլոր հնարավոր միջոցներով և քայլերով:

Վարդան Ոսկանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more