▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

450 տարվա մեջ առաջին անգամ բացվել է քարը, որի վրա պառկած է եղել Հիսուսը

Երուսաղեմում հանվել է մարմարե աղյուսը՝ բացելով քարը, որի վրա խաչվելուց հետո պառկած է եղել Հիսուսը:

 Գրում է The International Business Times-ը, հայտնում է panorama.am-ը:

Հիսուսի գերեզմանը քրիստոնյաների պաշտամունքի կարևոր օբյեկտներից է, հազարավոր հավատացյալներ ամեն տարի այցելում են տիրոջ գերեզմանին՝ դիպչելու մարմարե աղյուսին: Ժամանակի ընթացքում  քարի տեսքը խաթարվել է, որոշում է  կայացվել վերականգնել սրբությունը:  Վերջին անգամ այն վերականգնման համար հանվել է 1555 թվականին կամ ավելի վաղ:

Աղյուսը բարձրացնելուց հետո առաջին բանը, որ տեսել են գիտնականները, եղել են մեծաքանակ քարերը: Հիմա տևական փորձաքննություն է հարկավոր, որպեսզի հստակեցվի այն քարը, որի վրա պառկած է եղել Քրիստոսը մահից հետո:

Մարմարե աղյուսի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2017-ի գարնանը:  Աշխատանքների իրականացման համար հատկացվել է ավելի քան 4 մլն դոլար: Միջոցների մեծ մասը հատկացրել է Հորդանանի թագավոր Աբդուլ 2-րդը:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more