3D անցումներ Գյումրիում: «Սքայ Գյումրի» ոչ ֆորմալ խմբի և «Արտ» երիտասարդական կազմակերպության կամավորների նախաձեռնությամբ թարմացվում են քաղաքի գծանշումները: 3D հնարավորություններով անցումները կպարտադրեն, որ վարորդներն ու անցորդները մշտապես զգոն լինեն: Գծանշումներն առավել տեսանելի կլինեն երեկոյան ժամերին: Ծրագրի նպատակն է նվազեցնել վրաերթերի ու ավտովթարների թիվը: Երկու անցում արդեն պատրաստ է: Այժմ աշխատանքներ են իրականացվում Վարդանանց հրապարակում:
ՑԱՅԳ-ի տեսանյութը