Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Արդեն երեք օր է՝ հայկական բանակի զինվորները՝ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ, պատժում են ադրբեջանական բանակի զինվորներին ու հրամանատարությանն իրենց կատարած դիվերսիաների ու անկանոն կրակոցների համար: Արդեն 3 օր է՝ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը պարտաճանաչ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում հայտարարություն է տարածում, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բանակի քթից բերում են Նոր տարին: Հասանովն իհարկե շատ լավ հասկանում է, որ տված ահաբեկչական հրամանների արդյունքում է, որ հայկական կողմի հրամանատարությունը որոշել է դաս տալ թշնամու զինվորներին:
Ադրբեջանական կողմն էլ միայն զենքի լեզուն է կարողանում հասկանալ, քանի որ 3 օրերի ընթացքում դիվերսիոն փորձ չեն կատարել, իրենց համեմատաբար ավելի խելոք են պահել առաջնագծում: