▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

13-ամյա երեխան բարձրացել է Դավիթաշենի կամրջի տակ գտնվող ժայռի վրա և չի կարողանում իջնել

Օգոստոսի 14-ին, ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Գ. Ա.-ը (13 տարեկան) բարձրացել է Երևանի Դավիթաշենի կամրջի տակ գտնվող ժայռի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 09.59-ին հրշեջ-փրկարարները և փրկարարները ժայռից իջեցրել են 2001 թ. ծնված Գ. Ա.-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more