▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1000 դրամ՝ աշխատող քաղաքացուց զինվորին.ՊՆ նոր նախագիծը

Զոհված զինծառայողների ընտանիքները եւ վիրավորված զինծառայողները կստանան ապահովագրավճարներ: Կառավարությունն այսօր ընդունեց Պաշտպանության նախարարության առաջարկած օրենքի նախագիծը: 

Վիգեն Սարգսյանըի խոսքով այս նպատակով պետք է ստեղծվի հիմնադրամ, որի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական  անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով  վճարվող  դրոշմանիշային  վճարներից:

Կառավարության նիստից հետո, այս հարցին անդրադարձավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 Հարցին՝ արդյո՞ք քաղաքացիների վրա ավելորդ բեռ չի դառնում պարտադիր 1000-ական դրամների վճարումը նախարարը պատասխանեց. «Նվազագույն աշխատավարձ ստացողների դեպքում այդ բեռը քաղաքացու վրա չի ընկնի, իսկ մնացածը պետք է վճարեն 1000 դրամի չափով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more