▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 տարի անց քրդերը Թուրքիայից պահանջում են իրենց «պարտքը»

100 տարի առաջ քրդերը Օսմանյան Թուրքիային մատուցած ծառայությունների դիմաց՝ այն էր՝ հայոց եղեռնին անմիջական մասնակցությունը, այսօր Թուրքիայից պահանջում են իրենց խոստացված հայրենիքը: Ի դեպ հայրենիք, որի մի մասը արևմտյան Հայաստանի հողերն են ներառում:
Չնայած այն բանի, որ Հայաստանում ինֆորմացիոն հոսքը Թուրքիայից բավականին ժլատ է, 21-րդ դարում այդքան էլ դժվար չի հետևել Թուրքիայում տիրող իրավիճակին: Չնայաց այն բանի, որ արբանյակային հեռառարձակմամբ հեռուստաալիքների մեծ մասը հակված են ներկայացնելու պաշտոնական Թուրքիայի կողմից վերահսկվող տեղեկատվություն, կան ալիքներ և համացանցում հասանելի մամուլ, որ ներկայացնում են նաև քրդական տեսակետները: Ի վերջո, համադրման արդյունքում կարելի է մոտավոր պատկերը ստանալ:Եթե Թուրքիայի հյուսիսային շրջաններում կյանքը ընթանում է սովորական հունով, հարավարևելյան հատվածում կոնկրետ պատերազմական իրավիճակ է: Եթե մինչ օրս PKK-ն պայքարում էր Թուրքիայի հատուկ ջոկատայինների դեմ, ապա արդեն երկու օր է Թուրքիայի թուրք քաղաքացիները կանգնել են ոստիկանների և զինվորների կողքին: Այն քաղաքներում, որտեղ քուրդ և թուրք ազգաբնակչությունը քանակապես հավասար են, թուրքերը, ոչ իհարկե առանց պետական մարմինների աջակցության, սկսել են քարուքանդ անել քրդերին պատկանող կուսակցական գրասենյակները; Կարելի է ասել, որ քաղաքացիական պատերազմի նախադրյալները արդեն իսկ ակնառու են: Այս զարգացումները շատ վտանգավոր միտում ունեն, քանի որ օր-օրի պայքարի աշխարհագրությունը ընդլայնվում է: Բացառվում է, որ քրդերը գործեն առանց կոնկրետ գերհզոր երկրների հովանավորության, քանի որ նրանց գործողությունները շատ գրագետ են և ղեկավարվում են արհեստավարժ կենտրոնից: Եթե գերհզորները ցանկանում են Թուրքիային մեյսիջներ ուղարկել, ապա իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից; Եթե անգամ PKK-ի ղեկավարությունը հստակ գիտի իր առաջ դրած խնդիրը և հարկ եղած դեպքում կարող է գործողությունները դադարացնել, քաղաքացիական պատերազմի դեպքում քուրդ-թուրքական բախումները կանխելը անասելի դժվար կլինեն: Զինադադարը խախտված է, և Թուրքիայում ապրող ամենամեծաքանակ երկու ազգերը մտնում են միմյանց հանդեպ հարաբերությունները ճշտելու նոր փուլ: Կարժանանա արդյոք թուրքիան արաբական մի շարք երկրների ճակատագրին՝ այսօր դժվար է ասել, բայց այն, որ այս բախումները կրելու են երկարատև բնույթ՝ այլևս փաստ է:Թուրքիան երբեք չի համակերպվի իր տարածքների վրա քևդական ինքնավարությանը, ուր մնաց թե անկախ քրդական պետության ձևավորմանը:Ակնհայտ է Թուրքիայի պետական ապարատի մարդատյաց քաղաքականությունը և այն, որ քրդերին ճնշելու համար նրանք բացառապես ամեն բանի պատրաստ են և նրանց համար «խաղաղ բնակիչ» ասվածը գոյություն չունեցող տերմին է:

Գարիկ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more