Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար:
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալվածը ռազմական ոստիկանության մայրաքաղաքի վարչության պետի տեղակալն է։