Չի կարելի էստեղ կանգնել և ինչ–որ մեկին ասել սրիկա... Այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով կոչելը ընկալում են որպես վիրավորանք կամ պրովոկացիա, Ռուբեն Ռուբինյանը որոշեց ԱԺ նախագահի դիրքից բացատրել` ինչը կարելի է վիրավորանք համարել
Ռուբինյանը հայտարարեց` մարդուն իր ավազանի անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ. դա քաղաքական կամ գուցե նույնիսկ եկեղեցական դիրքորոշման հարց է։ Նրա խոսքով` հակառակ դեպքում էլ ՔՊ–ականները կարող են բողոքել, քանի որ կարծում են, որ «կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը չի կարող լինել կաթողիկոս»։
Մանրամասները` տեսանյութում


