▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը նույն վիճակում կարող է հայտնվել ցանկացած քաղաքացի, գործարար, ներդրող.․․ Արմեն Սաքապետոյան

Իրավաբան, գործարար Արմեն Սաքապետոյանը ահազանգ է հնչեցնում իր և իր ընտանիքի հետ տեղի ունեցածի մասին, որը, սակայն վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին և Հայաստանում պոտենցիալ ներդրողներին.

«Ես Արմեն Սաքապետոյանն եմ՝ իրավաբան, գործարար։ Որոշել եմ դիմել հանրությանն ու լրատվամիջոցներին, քանի որ խնդիրը, որին բախվել եմ, դուրս է եկել անձնական տիրույթից. խոսքը վերաբերում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների զանգվածային արտահոսքի դեպքին։

2021 թվականին իմ և ընտանիքիս անդամների մասով տեղի է ունեցել բանկային տվյալների ապօրինի արտահոսք, որը հայտնվել է ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ՝ առանց քրեական վարույթի և առանց դատարանի որոշման։

Հայաստանում գործող բոլոր բանկերը հերքում են իրենց կողմից տվյալների տրամադրումը, իսկ իրավապահ մարմինները մերժել են քրեական գործի նախաձեռնումը, որն այժմ բողոքարկում եմ դատարանում։

Այս ահազանգը միայն իմ ընտանիքի կամ բիզնեսի մասին չէ։ Եթե այսօր կարելի է շրջանցել օրենքը, խախտել բանկային գաղտնիքն ու ապօրինաբար կաթվածահար անել բիզնեսի գործունեությունը, ապա վաղը նույն իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացի, գործարար, ներդրող։

Կից ուղարկում եմ տեսանյութ, որտեղ ներկայացնում եմ գործի մանրամասները։ Պատրաստակամ եմ պատասխանել ձեր հարցերին՝ ցանկացած ֆորմատով և առաջիկայում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ ու իրավական փաստաթղթեր»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին