Ռեժիսոր, Արցախի ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանին զրկել են պատվո վճարից։ Արցախի կորստից հետո Գյումրիում հաստատված արվեստագետը Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի իշխանությունների որոշմամբ՝ իրեն զրկել են ամսական 40․000 դրամ տրամադրվող պատվո վճարից, ստիպված է թոշակով գոյատևել։ Ծնունդով գյումրեցի ռեժիսորն իր կյանքի 55 տարին նվիրել է սիրելի մասնագիտությանը, երկար տարիներ աշխատել և ստեղծագործել է Արցախում։ 32 տարի զբաղեցրել է Ստեփանակերտի թատրոնի տնօրենի, ռեժիսորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։ Նրա ջանքերով Շուշիում ևս թատրոն է հիմնադրվել, որը գործել է 13 տարի՝ մինչև Շուշիի հանձնումը։ «Պատերազմի հրահրողներն այդ ամենը զրոյացրին, հանձնեցին, տվեցին ամբողջ մեր ունեցած մշակույթն էլ, թատրոններն էլ, մեր ամբողջ կյանքն էլ»,- ասել է Հարությունյանը։
Վտանգը մենակ Սյունիքի գլխին չէ, ամբողջ հայության գլխին է․․․Լեոնիդ Հարությունյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին