Ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան տեղափոխվել է «պոլիտրավմա» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։
Կապանի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Սյունիքի մարզի բնակիչ 7-ամյա Մարկ Ղ․-ն է։
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին և հայտնում են, որ բժշկական կենտրոնում արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։
Ոստիկանները պարզել են, որ Մարկ Ղ․-ն մեջքով հենվել է «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի տնօրեն 51-ամյա Վիգեն Հ․-ի կողմից «Ձորք» թաղամասի թիվ 16, 17 և 18 շենքերի բակում կառուցվող շինություններից մեկի տանիքի բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակով բերված և իրար վրա դասավորված բազալտե եզրաքարերին, ինչի արդյունքում էլ եզրաքարը ընկել է երեխայի վրա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրատվամիջոցի տեղեկություններով երեխան սովորում էր Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի 3-րդ դասարանում։
«Վիգարտ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շինության տանիքի համար բերված բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին