▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին 8 տարիներին ԶԼՄ-ները, առանձին լրագրողներ ենթարկվում են իշխանությունների կողմից կազմակերպվող հարձակումների

Հայաստանում վերջին տարիներին ԶԼՄ-ների և առանձին լրագրողների հետ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների կողմից դրսևորվող սանձարձակ պահվածքի ինդուլգենցիան տվել է գործող քաղաքական ղեկավարությունը։ Այսօր Մամուլի ազատության օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ 

«Միայն 2025թ․ ընթացքում ավելի քան 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել, վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուց զատ նաև ահռելի գումարային պահանջ է ներկայացվել է ԶԼՄ-ներին։

Այդ գործերով 17 լրատվամիջոցից պահանջում են ավելի քան 66 միլիոն 700 հազար դրամ փոխհատուցում, որը չի ներառում դատական ծախսերը»,- նշել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը՝ ընդգծելով, որ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ պաշտոնյաներն անձամբ կամ իրենց թիկնապահների միջոցով բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, մի շարք լրագրողների ապօրինի կերպով արգելվել է լուսաբանել պետական հաստատությունների աշխատանքները՝ պաշտոնյաների կամայական որոշումներով դադարեցնելով նրանց հավատարմագրումը։

«Այս ամենն իշխանությունների կողմից վարվող հետևողական արշավ է, քանի որ օրեցօր ավտորիտար դարձող քաղաքական իշխանությունը, փաստացի չունենալով հակակշիռ և զսպող որևէ կենսունակ մեխանիզմ, վտանգ է զգում միայն մամուլից։ Հաճախ հենց լրագրողների աշխատանքի շնորհիվ է հասարակությունը տեղեկանում իշխանությունների սանձարձակ քայլերի, ապօրինությունների և ամենաթողության մասին։ Սեյրանյանի ձևակերպմամբ՝ մամուլը դարձել է գործող իշխանության դասակարգային թշնամին։

Իշխանությունների նմանօրինակ գործողությունները հաճախ որևէ հակազդեցության չեն արժանանում միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից»,-ասել է Սեյրանյանը՝ հիշեցնելով, որ թեև ՀՀ-ում մամուլի և խոսքի ազատության ոլորտում խնդիրներ եղել են միշտ, որևէ տեղ և որևէ իշխանություն չի սիրում լրատվամիջոցներին և լրագրողներին, բայց հատկապես վերջին 8 տարիներին Հայաստանում ԶԼՄ-ները, մեծ թվով առանձին լրագրողներ ենթարկվում են իշխանությունների կողմից կազմակերպվող հետևողական, համակարգային հարձակումների։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին