▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք՝ կգնանք այդ հողերը»․ Փաշազադե

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» վերականգնման թեմային:

«Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները և թույլ կտանք մեր կրոնական գործիչներին գործել այնտեղ»,- ասել է Փաշիզադեն։

«Հայ եկեղեցու հետ մեր հարաբերությունները տարբեր են եղել մինչև մեր «հաղթանակը»»,- ասել է Փաշազադեն:

Ավելի վաղ Բաքվում հայտարարվել էր «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին