Հակակոռուպցիոն դատարանում իր գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին մեղադրում են 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ:
Ծառուկյանը դատարանին հայտնեց, որ իր գործով քննչական խմբում 100-ից ավելի քննիչ է եղել: «2700 հոգու քննել են, մեկը Ծառուկյանի անունը չի տվել»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ միայն 5 անձի ցուցմունքի վրա իրեն մեղադրանք են առաջադրել: «Վազգեն Պողոսյանը, մի քույր, մի ախպոր, մի մարդ, մի կնիկ»,- մասնավորեցրեց Ծառուկյանը:
Նա հրաժարվեց պատասխանել մեղադրողի հարցերին: Ծառուկյանի ցուցմունքն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև՝ Նվեր Ծառուկյանը դեռևս չի հայտնաբերվել․ Քննչական կոմիտեից նոր մանրամասներ են հայտնում