▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ստում է. վթար՝ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ գալուց առաջ

Նիկոլ Փաշինյանի ֆեյքի համարում ունեցող Տարոն Չախոյանի հետ փոխկապակված կայքը սուտ տեղեկություններ է հրապարակում:

ԱրմԼուր.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ մինչ Ռոմանոս Պետրոսյանը պետական ավտոշարասյունով կհասներ ՀԷՑ՝ «խլելու» օպերացիան սկսելու համար, անվտանգության աշխատակիցները ու Ռոմանոս Պետրոսյանից առաջ տեղում կազակերպչական հարցերով զբաղվողները սկսեցին պարեկների աշխատանք անել.

Կադրերում դուք տեսնում եք, որ ավտոմեքենաներն առաջ ու հետ գնալու հրահանգներ է տալիս մեկը, որից հետո անհարմար բան ստացվեց:

Մինչ Պետրոսյանի շարասյունը կմոտենար ՀԷՑ-ի շենքին, 3 ավտոմեքենա շղթայական հարվածեցին իրար:

«Վայ քո, հենց հիմա պիտի խփեին իրար»,- անհանգստացած ասաց ենթադրաբար Ռոմանոս Պետրոսյանի թիմակիցներից մեկը՝ շարունակելով պարեկների փոխարեն երթևեկության կարգավորումը, որպեսզի Ռոմանոս Պետրոսյանն անխոչընդոտ մտներ ՀԷՑ-ի դարպասներից ներս:

Սակայն այս պարզ փաստը խեղաթյուրում է Նիկոլ Փաշինյանի ֆեյքի համարում ունեցող, պետբյուջեի հաշվին փաստացի ապատողեկություն տարածելու համար աշխատավարձ ստացող Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը. նա իրեն փոխկապակցված կայքով ստեր է հրամցնում հասարակությանը:

Այս փոխկապակցվածության մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է․ այս մասին գրել էր նաև Infocom.am-ը` «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը «հրապարակում է», ԱԺ նախագահի կնոջ ղեկավարած կայքը՝ վերահրապարակում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին