▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուն գնալ, բայց ոչ թե պարտված, այլ առաջին ճակատամարտը հաղթած. Վաղինակ Շուշանյան

1in.am-ի տեսանյութում, «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը առաջարկում է. տուն գնալ, բայց ոչ թե պարտված, այլ առաջին ճակատամարտը հաղթած:

Հիշեցնենք, որ այսօր Վաղինակ Շուշանյանը նաեւ ասել է, որ սա հաղթանակ չի համարում, եթե սկսվել է պատերազմ, ապա սա ճակատամարտերից մեկն է, որ հաղթել ենք. «Գոնե այդ ժամանակ՝ ճակատամարտից հետո, մարդիկ հետ են քաշվում, հանգստանում, բայց այսքան ժողովրդին չենք կարողանում հատ-հատ բացատրել, որ ոչ թե պետք է կանգնել ու գոռալ՝ առաջ-առաջ, եւ բարիկադները հրելով հասնենք Բաղրամյան 26, այլ պետք է հանգիստ, թարմ ուղեղով մտածել: Ցանկացած օր կարելի է այստեղ հավաքվել՝ արդեն սովորական բան է դարձել Բաղրամյանը փակել»:

Թե ինչ է կատարվում այս պահին Բաղրամյան պողոտայում ու դրա մատույցներում` հետևեք Ազատություն ռադիոկայանի և Առաջին լրատվականի ուղիղ եթերներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին