Լրագրող Հայկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանին ճանչում եմ բավականին վաղուց, անգամ տարիների քանակը չեմ հիշում և ինձ համար շատ տհաճ է, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցի լրագրողը, ինչ-որ թեմա է «սարքում», իբրև թե Սրբազանը իր ելույթում չի խոսել Միքայել Աջապահյանի, և էն մյուսի, որին ես հոգևորական չեմ համարում ապօրինի կալանքի վերաբերյալ:
Հոդվածագրին հորդորում եմ հեռու խաղալ Գևորգ Սրբազանից, ուրիշ լիքը «հերոսներ» կան, որոնց կարող է անդրադառնալ:
Չեմ առարկում` ի աջակցություն Սամվել Կարապետյանի, այդ օրվա միջոցառումը զուտ քաղաքական բնույթ ուներ, իսկ Գևորգ Սրբազանը բավականին հեռու է կեղտոտ քաղաքական խաղերից ու խոսույթից, եթե թեման վերաբերվում էր Սամվել Կարապետյանին, ապա խոսել է այդ մասին, իզուր ձվի մեջ մազ մի փնտրեք:
Իսկ վերջում` մի´ փչացրեք մարդկային հարաբերությունները, էդ մի տեսակ հիգիենիկ չէ: