▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաշիրը նորից սգում է...

Ավարտին է մոտենում 2015 թվականը...Տարեսկզբին ձմռան վերջին օրն իր մռայլ ու մութ ամպերն էր փռել Տաշիր քաղաքի վրա. դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհվել էին Տաշիրի երկու քաջ զավակներ զինծառայողներ փոխգնդապետ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը...

...ՏԱՇԻՐԸ ՆՈՐԻՑ Է ՍԳՈՒՄ...

Այժմ էլ տարվա վերջին օրերն են իրենց մռայլ ու մութ ամպերը փռել քաղաքի վրա...

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման հետևանքով մերձամարտում արիաբար զոհվել էր տաշիրցի ժամկետային զինծառայող, 19-ամյա ՌՈՒԲԵՆ ՌՈԲԵՐՏԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Սիրելի՛ ՌՈՒԲԵՆ, քո և զոհված ծառայակից ընկերոջդ՝ 19-ամյա ԱՂԱՍԻ ԱՐՍԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ թափած յուրաքանչյուր կաթիլ արյան համար թշնամին թանկ է վճարելու...

Սիրելի՛ Ռուբեն, տաշիրցիներս անունդ լսելիս վշտի, թախիծի ու հուզմունքի հետ հպարտություն ենք զգալու, որովհետև մեր տարածքի, մեր ազգի քաջ ու անվախ զինվորն ես եղել, մեր օրերի ՀԵՐՈՍԸ...

 

Սուսաննա Ավդալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին