▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-ը փոփոխության թիվն է․ Նարեկ Կարապետյան

3-ը փոփոխության թիվն է․ Նարեկ Կարապետյանն է գրել ֆեյսբուքյան էջում՝ լուսանկարին կից․ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը 3-րդ համարի տակ է ընտրական քվեաթերթիկներում։ 

Կարդացեք նաև՝ 

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 7 ամիս գտնվելով քրեակատարողական հիմնարկում, այնուհետև՝ տնային կալանքում, գեթ մեկ ոչ պատշաճ վարքագծի դեպք չի արձանագրվել։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։

«Այս ամենի տեսանկյունից ողջամի՞տ է արդյոք, որ Սամվել Կարապետյանը գտնվի տնային կալանքում։ Դրա պատասխանն, իհարկե, կա․ դա կոչվում է վախ, քաղաքական հետապնդում։ Բայց այդ ամենը հաղթահարելով՝ գնում ենք առաջ»,- ասաց Վարդևանյանը։

***

Մենք այն քաղաքական ուժն ենք, որի նկատմամբ ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը բացահայտ կերպով խախտված է, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

«Այդ մասին բազմաթիվ արձանագրումներ են արել միջազգային գործընկերները։ Մեր կուսակցության քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանն անազատության պայմաններում է, այդ անազատությունն արհեստական է։ Նրա նկատմամբ սահմանափակումներն ամբողջովին վերացել են, միայն նրա ազատ տեղաշարժի հնարավորությունն է սահմանափակված»,-ասաց Գոհար Մելոյանը։

Նա նշեց, թե դրա նպատակը Սամվել Կարապետյանի շփումը ՀՀ քաղաքացիների հետ սահմանափակելն է։

«Շարունակում ենք լիահույս մնալ, որ իրավունքը գերակայելու է և Սամվել Կարապետյանը հնարավորություն է ունենալու մասնակցելու ընտրական գործընթացին»,-ասաց Մելոյանը։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին