▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապ...

«ՇՏԱՊ: Աշոտյանը Մարտի 8-ի առիթով հրաշքով վերակենդանացել է և ոտքով հասել Երևան» ,-նման գրառում է կատարել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում` հումորով արձագանքելով համացանցում հերթական անգամ տարածվող ստահոդ լուրերին, ըստ որոնց նա ծեծի է ենթարկվել Մոսկվայում:

Ֆեյք էջերի միջոցով նաև տարածվում է տեսանյութ, որտեղ նկարագրված է անհայտ անձի հետծեծային իրավիճակն ու վերնագրված է. «Ծեծի է ենթարկվել Արմեն Աշոտյանը»:

Բնականաբար, տեսանյութը որևէ կապ չունի Արմեն Աշոտյանի հետ, իսկ դրա տարածումը շատերի վրդովմունքն է առաջացնում ու փաստը նրանք բնութագրում են ստորություն` այդ թվում ֆեյսբուքյան օգտատերերի ու ընթերցողների հանդեպ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին