▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջահերով երթի մասնակիցները հրկիզեցին Թուրքիայի դրոշը

Երևանի Հանրապետության հրապարակում ջահերով երթի մեկնարկից առաջ մասնակիցները հրկիզեցին Թուրքիայի դրոշը՝ ի նշան բողոքի։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

 Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է. «Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին