▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսի 8-ին տոնելու ենք մեր վերածննդի մեկնարկը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հերթական հարցազրույցի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշման, դրանց հավանական ելքի և այլ հարցերի մասին։ Նա մասնավորապես նշել է․«Կարևոր է նաև, որ այն քաղաքականությունը, որ գալու է փոխարինելու այսօրվա քաղաքականությանը, լինի հայաստանակենտրոն: Անկախ նրանից, թե պարոն Կարապետյանն իր հարստությունը որտեղ է վաստակել կամ որտեղից է արել բարեգործությունը (Հայաստանում և Արցախում հսկայական բարերարություն է արել), անկախ նրանից, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց բացի եղել է նաև այլ երկրի  քաղաքացի (ինչպես ես էի ամերիկացի և եկա Հայաստան), մենք պիտի կարողանանք՝ որպես անհատներ, առաջնորդներ, ընդդիմադիրներ, լինել հայաստանակենտրոն մեր մոտեցումների մեջ: Պիտի ամեն ինչ անենք, որ այս  ընտրությունը չդառնա աշխարհաքաղաքական երկընտրանքի հարց: Մեկը եվրոպամետ է, մյուսը՝  ռուսամետ: Այդ «ռուսամետությունը», իմ կարծիքով, պիտի դուրս գա ընդդիմության բառապաշարից,  իսկ «արևմտամետությունը»՝ այսինքն՝ Եվրամիության անդամ դառնալը... Ես մի բան կարող եմ ասել՝ այս իշխանության օրոք Հայաստանը երբեք չի դառնալու Եվրամիության անդամ կամ դրա իրական արժեքների կրողը: Այս իշխանությունը կարող է առաջ Ռուսաստանին ավելի մոտ ցույց տալ իրեն, հիմա եվրոպական ուղղությունն է փորձում մատուցել ժողովրդին, բայց այստեղ որևէ առնչություն չկա քաղաքակրթության և եվրոպական արժեքների հետ»:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին