Եկատերինբուրգում մի խումբ ադրբեջանցիներ ձերբակալվել են 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք ծանր հանցագործությունների կասկածանքով: Նրանք ներգրավված են եղել պատվիրված սպանությունների և սպանության փորձերի մեջ, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի մամուլի ծառայությունը։ Հետաքննությունը շարունակվում է: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն ստուգում է մեղադրյալների` այլ միջադեպերին մասնակցությունը: Մոտ ապագայում մեղավորները կկալանավորվեն: Կատարված ծանր հանցագործությունների համար նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։ *** |
Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք` Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին։ Այս մասին հայտնել է Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նշվում է, որ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգ քաղաքում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «էթնիկ հողի վրա կատարված ցուցադրական, նպատակային և անօրինական սպանություններն ու բռնության ակտերն են եղել, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են պարբերական»։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության այցը չեղարկվում է, ասվում է հաղորդագրության մեջ։ |
Սկանդալ ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին

ավելին

ավելին

ավելին
ավելին

ավելին