Սիրելի ուժայիններ, անպատիժ չի մնալու, հեռու մնացեք Եկեղեցու դեմ հարձակվողների հրամանները կատարելուց․․․
Տեր Ահարոն քահանա Մելքումյանը զգուշացնում է ՀՀ ուժային կառույցներում աշխատող այն անձանց, ովքեր կհարձակվեն Մայր Աթոռի վրա
Դիտեք նաև՝
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը (100-ից ավելի քննիչներ) Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար: Քննչական կոմիտեում և դատախազական համակարգում ունեմ ընկերներ (ցավոք կամ բարեբախտաբար նաև նախկին), համակուրսեցիներ, բազմաթիվ մտերիմներ և ծանոթներ, որոնցից ոմանք վերջին տարիների ընթացքում ընկրկել են վարչախմբի բիրտ ճնշումներին և գործիք են դարձել քաղաքական մեծածավալ հետապնդումների ժամանակ: Խնդրում և հորդորում եմ բոլորին, տղե՛րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե՛ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել, ամեն բան անցողիկ է, և նաև ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու... *** |
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմում եմ բոլոր այն քննիչներին, ոստիկաններին ու ԱԱԾ դիմակավորներին, որոնք առաջիկա օրերին պիտի հարձակվեն Մայր Աթոռի վրա։ Կատարելով Նիկոլի հրամանը և գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին ու մյուս հոգևորականներին` դուք անիծյալ եք դարձնելու ձեր ընտանիքները, արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին, ձեր երեխաների ու ծնողների, հարազատների տառապանքներն եք տեսնելու ձեր աչքի առաջ ու չեք կարողանալու ոչինչ անել։ Աստված չի ներում սատանայի ծառաներին։ *** |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտենք, որ ձեզ հանձնարարված է վաղը՝ հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան հարձակվել Վեհարանի վրա։ Դուք էլ վախի ու փոքրոգության պատճառով համաձայնվել եք։ Ձե՛ր ընտրությունն է։ Դո՛ւք եք պատասխան տալու՝ անձնապես ու սերնդե-սերունդ։ |