Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Որևէ հավատացյալ, եթե հավատացյալ է Տեր Արամի պատարագներին, արարողություններին այլևս չպետք է մասնակցի։
Ինչո՞ւ
Եկեղեցու ծանր շրջանում, երբ այն ամեն կողմից հարվածներ է ստանում՝ Ալիևի, Փաշազադեի, Փաշինյանի, Էրդողանի, ամբողջ ՔՊ-ի կողմից, երբ Արցախում ավերում են եկեղեցիներն ու վանքերն ու նենգափոխում, երբ երկու սրբազանի գլխին գործ են սարքել ու բանտարկել, երբ ավազանի անունով են կոչում բոլորին ու իր եղբայրներին ուղարկում քեռակնոջը դոմփելու, երբ հայ առաքելական եկեղեցու հետևորդներին Բաքվում պատանդ են պահում ու խոշտանգում, նա Առաջին ալիքով խոսում է եկեղեցու դեմ։
Տեր-տեր, որը նեղ պահին խփում է մեջքից։
Եկեղեցու գործն է կարգալույծ կանի, թե ոչ, սակայն այս վարքը եկեղեցու մասին չի միայն, սա նեղության մեջ մեջքից հարվածելու մասին է, սա դատապարտելի է բոլոր մշակույթներում, անգամ ադարբեջանական։
Ո՞վ է հաղորդություն ստանալու մեջքից խփողից։
Պատկերացնու՞մ եք ձեզ մկրտի, պսակի կամ թաղի մեկը, ով նեղ պահին մեջքից խփող է։ Իսկ եթե ստանան նրանից հաղորդություն, էլ ի՞նչ հավատացյալ։
Սենց բաներ անելու համար, ըստ Աստվածաշնչի, դափոնով փող են տալիս։
Բոլորս էլ գիտենք, որ ինչպես Թուրքիան է Նիկոլ ճարել Հայաստանում, այնպես էլ Նիկոլն է Արամ ճարել եկեղեցում։
Եվ ի՞նչ եք կպել հայ ժողովրդից, գնացեք իրար կկեք։