Կարինե Բաղդասարյանը Հայկական Բնապահպանական Ճակատի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Էսօր առավոտ սկսեցինք քայլել Արտանիշ թերակղզու նկարիչների տան մոտից ու մի 500մ-ից աջակողմյան հատվածում Սևանն ա երևում, ու էս անգամ մոտ 5 + բեռնատար ու տրակտոր աշխատում եմ ափին՝ ավազ են հանում ափից, տանում լցնում մոտակա կայանը՝ որտեղ, ըստ ամենայնի, մանրացնում են:
Զանգահարեցի ոստիկանություն, արագ արձագանքեցին, մինչ կմոտենային, էս ավազահենների նիվիստ ղեկավարը ջոկել էր, որ զանգ զրահ եմ արել ու բեռնատարներին արագի մեջ ուղարկել էր էս իրանց կայանը ու դարպասները փակել:
Դե ես վիդեոները ուղարկեցի պարեկին, թե ոնց են ապականում ափը, չնայած որ փորձել էին համոզել, թե ոչինչ չեն արել տարածքում:
Պարեկը զանգել ա, թե բա՝ շնորհակալություն, որ ահազանգել էք, իրանց գործունեությունը կասեցված է:
Հարց. Նիուժելի «Ազգային պարկից» ոչ ոք տեղյակ չէր էս ամենի մասին: Կոռուպցիան պոզով պոչով ա՞ լինում: Ասեմ, որ վերևից նայում էի մոտակա ափերը դատարկել էին ավազը, երևում էր»: