▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին

Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին։

«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին։

Ծանուցումը հիմնված է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա: Այս համաձայնագիրը ներդրողներին իրավունք է տալիս դիմել Միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից:

Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և Հայաստանում նրա բիզնեսի դեմ վարչապետի սկսած արշավի պատճառով: Ծանուցումը կրում է նախազգուշական բնույթ, հայ պաշտոնյաների գործողությունները որակվում են որպես ինքնակամ, խտրական, քաղաքական դրդապատճառներ ունեցող և ուղղված Կարապետյանի ընտանիքին սեփականությունից զրկելուն:

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին