▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի ամենակարևոր հայտարարությունը․․․

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սամվել Կարապետյանի ամենակարևոր հայտարարությունը

Հայտնի իրադարձություններից ու ՔԿՀ-ում հայտնվելուց հետո, Սամվել Կարապետյանը, թերևս, արել է իր ամենակարևոր հայտարարությունը:

Այդ հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, մեծ արձագանքի ու լուսաբանման չի արժանանա, որովհետև չի բխում քաղաքական սեգմենտների օրակարգից:

Այդ հայտարարությունը, սակայն, շարքային քաղաքացու, այլ խոսքով՝ երկրում փոփոխությունների հիմնական սուբյեկտի, նրա շահերի պաշտպանության մասին է:

ՔԿՀ-ում շատերս ենք եղել ու հաստատապես նկատել ենք, որ նրա «բնակիչների» մի զգալի մասն այնտեղ է հայտնվել վատ, կոռումպացված արդարադատության հետևանքով:

Լավ է, որ դա նկատել է նաև Սամվել Կարապետյանն, ով բանտից հայտարարել է. «...այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել»։

Երբ քաղաքական, հասարակական գործիչը, գործարարը կարողանում են սեփականի օրակարգը նեևդաշնակեցնել շարքային քաղաքացիների դարդ ու ցավի հետ, հասարակական կոնսոլիդացիա ձևավորելով հնարավորություն է ստեղծում»:

Ավելի վաղ, գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը փոխանցել էր Կարապետյանի ուղերձը․

«Մաս 2

Ներկայի արձանագրումներ և ապագայի ծրագրեր

Ենթադրաբար՝ հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, 4 տարի անց՝ 2025 թվականի նույն օրը՝ hունիսի 18-ին Հայաստանում, Հայ դատավորի կողմից կալանավորվեցի և արդեն 3-րդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։

Ես և մեր ընտանիքը մեր ամբողջ կյանքի ընթացքում հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել ենք օգնելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Արվածի ծավալների մասին ուզում եմ առաջին անգամ հակիրճ կերպով խոսել։

Վստահ եմ, որ վերջին տասնյոթ տարիների ընթացքում մենք միայն կրկնապատկել ենք աշխարհասփյուռ հայության ներդրումները հայրենիքում և ստեղծել ենք աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդն ապրի իր Հայրենիքում և վաստակի իր հանապազօրյա հացը, որի մասին միշտ համեստորեն լռել ենք։

Բայց միայն այստեղ հասկացա, որ մեր Հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ։ Եվ չվախենալով հսկիչների ներկայությունից՝ բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։

Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։

Շուտով արդարությունը և արդարադատությունը՝ վերականգվելու է:

Պայքարելու ենք:

Շարունակելի…»։

***

Փաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Կարապետյանի նամակը ՔԿՀ -ից, մասնավորապես` կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, հերթական ապացույցն է` այս մարդը բացառապես իր մասին չի մտածում և ընտրություններից առաջ թաղի ժողովրդին բեսեդկա խոսք տվող չէ։
Նա ունի և հսկայական հեղինակություն, և նյութական մեծ ու որ կարևորն է` լեգիտիմ ռեսուրսներ, և արատավորված չէ ներքաղաքական ինտրիգներով, ուստի նման գործուենության արդյունքում վստահեցնում եմ` եթե Սամվել Կապարետյանը որոշի քաղաքական հայտ ներկայացնել, այսօր ՔԿՀ-ներում ապրող կալանավորների ու դատապարտյալների գերակշիռ մեծամասնությունը հենց իրեն են քվե տալու։
Նիկոլը պետք է հեռացվի, իսկ այն ապօրինությունները, որոնց արդյունքում բազմաթիվ արժանավոր հայերի` Ռոբերտ Քոչարյանի, ով առաջինը ենթարկվեց քաղաքական հալածանքների, Մամիկոն Ասլանյանի, ցայսօր` Արմեն Աշոտյանի, Սամվել Կարապետյանի, ու շատ այլոց անձնական ազատությունների սահմանափակումները դարձան այն խթանը, ինչի շնորհիվ մարդիկ հասկացան` Արցախավաճառի համար չկա որևէ արգելք ցանկացած մեկին կալանավորելու, յուրաքանչյուր ազնիվ խոսք բանտելու։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին