Armweeklynews.am -ը գրում է. Ռուսաստանի Գլխավոր դատախազ Յուրի Չայկայի տեղակալ, 67-ամյա Ալեքսանդր Զվյագինցեվը, ով համակարգում էր դատախազության արտաքին հարաբերությունները, շուտով կանցնի կենսաթոշակի: Ինչպես տեղեկացնում է ռուսական Կոմերսանտ պարբերականը, հաջորդ տարեսկզբին ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի նրա կենսաթոշակի անցնելու զեկուցագիրը: Պարբերականը նաև տեղեկացնում է, որ Գլխավոր դատախազը սենատորներին կներկայացնի նաև Սահակ Կարապետյանին ՌԴ Գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին առաջարկություն: Իսկ Կոմերսանտ պարբերականը երբեք չի սխալվում իր կանխատեսումներում:
55-ամյա Սահակ Կարապետյանը ծնվել է Դոնի Ռոստովի մարզի Եգորլիկի շրջանում: Ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և երկար տարիներ աշխատել դատախազական համակարգում: 2000 թվականից նշանակվել է ՌԴ Գլխավոր դատախազի ավագ օգնական և Պետդումայում Գլխավոր դատախազի լիազոր ներկայացուցիչ:
Սահակ Կարապետյանը նաև Դոնի Ռոստովի հայ համայնքի մեծ բարերարներից է, ում բարերարության շնորհիվ Դոնի Ռոստովում կառուցվեց Սրբ Հարություն եկեղեցին՝ օծմամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Սահակ Կարապետյանը՝ ՌԴ-ի գլխավոր դատախազի տեղակ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին