▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա համերգ ու ֆլեշմոբ չէ, այլ՝ հոգեորսություն»

Ներսես Գարեգին Ասրյանի  գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայաստանը դարձել է «ազատ տարածություն որսի համար»: Ազատ վխտացող խայտաբղետ աղանդներին անընդհատ նորերն են ավելանում: Փաստացի ոչ մի սահմանափակում և կարգավորում չկա: Սա համերգ չէ, ֆլեշմոբ չէ, ժամանցային ծրագիր չէ: Սա ծիսական երգերի կատարմամբ քարոզչական միջոցառում է, հոգեորսություն: Ավելորդ եմ համարում պատկան մարմիններից որևէ կարգավորում ակնկալելը: Ինչքանով հասկանում եմ, իրենց՝ ՀԱԵ-ու հետևորդ լինելու հայտարարությունները հնչում են միայն հոգևորականների կուսության մակարդակները չափելիս: Դեռ մի բան էլ վախենամ, որ եթե հանկարծ ՀԱԵ որոշի նման որևէ արարողություն անցկացնել քաղաքի կենտրոնում, դա որակվի առնվազն որպես հասարակական կարգի խախտում՝ համապատասխան հետևանքներով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին