▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ընդամենը պատասխանատվությունից հնարավորինս խուսափելու մեխանիզմ է

Սեփական իշխանությունը պահելու համար ընդունված խաղի կանոնները՝ Սահմանադրությունն ու կառավարման մոդելը փոխելը,բերում իշխանության վերարտադրմանը:Կառավարման մոդելները՝ նախագահականը, կիսանախագահականը և խորհրդարանականը, ունեն և՛ դրական փորձ, և՛ բացասական փորձ: Երեքով էլ կան ու եղել են, թե լավ կառավարվող երկրներ, թե վատ կառավարվող երկրներ, թե առաջընթացի ուղին բռնած երկրներ, թե նահանջի ճամփան ընտրած երկրներ:Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը կարևորագույն ինստիտուտներից է, որն առկա Է նաև խորհրդարանական կառավարման համակարգերում: Միայն թե չգիտես ինչու մեզ հրամցվող նախագծում այդ ինստիտուտը միայն պատերազմական վիճակ հայտարարվելու դեպքում է գործում, այդ դերն այդ ժամանակ ստանձնում է վարչապետը, ու քանի որ միայն այդ ժամանակ է ստանձնում, էապես կորցնում է արդյունավետությունը: Սա ընդամենը պատասխանատվությունից հնարավորինս խուսափելու մեխանիզմ է:

Սևան Աղաջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին