▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս-թուրքական կոնֆլիկտի դրական կողմերը

Ինչպես գիտենք, այս օրերին տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների կիզակետում են ռուս-թուրքական հարաբերությունները: Թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը չէր կարող չանդրադառնալ երկու երկների ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական հարաբերությունների վրա:

Թուրքական գյուղմթերքի ներմուծումը ՌԴ սահմանափակվել է: Դա լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները: Նախատոնական առևտրի հետ կապված ևս ավելանում է արտադրանքի պահանջարկը և անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր արտադրության և արտահանման ծավալներն ավելացնելու համար:

Այս նպատակով, գործադիր մարմինը բանակցություններ է սկսել ամենամեծ արտահանումը ապահովող ընկերության հետ:

Բանակցությունների հաջողության դեպքում, արտահանման առաջնայնությունը ամենայն հավանականությամբ կտրվի պտուղ-բանջարեղենին և մսամթերքին:

Մի քանի օրից սպասվում է նաև հանդիպում արտահանողների հետ:

Կարեն Մկոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին