Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական գործողություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ «Երևանին առաջարկվել են հակասությունները կարգավորելու հստակ քայլեր և որ սպասում են արձագանքին»: Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր և Դաշնային խորհրդի սենատոր Ֆրանց Կլինցևիչը, որ մասնավոր այցով ժամանել էր Երևան, փաստաթղթերի ստուգումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային հսկողության ժամանակ կանգնել էր փաստի առաջ։ Նա ստիպված էր եղել Երևանից վերադառնալ Մոսկվա։ |
***
Ռուսաստանը կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալման հետ կապված, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կապ ենք պահպանում նաև իրավապահ մարմինների միջոցով։ Համոզված ենք, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական խողովակները»,- ասել է Զախարովան։ |