▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ–ականը հայհոյեց Աղազարյանին․ԱԺ–ում կրքերը թեժացան

ԱԺ–ում կրքերը թեժացան արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔՊ–ականների միջև

ՔՊ–ական Տիգրան Պարսիլյանը հայհոյեց Աղազարյանին։ Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանն էլ փորձում էր հանդարտեցնել նրանց։

Նիստը վարող Հակոբ Արշակյանը Հովիկ Աղազարյանին դուրս հրավիրեց նիստից և արգելեց նրան մասնակցել այս նիստին, իսկ  Արման Եղոյանին նախազգուշացում տվեց` տեղից բղավելու համար։

***

ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելուը մասին օրենքի նախագիծը, պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ելույթում ասաց, որ իրականում այս քայլերով փորձվում է հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի մենք շրջվենք դեպի Արևմուտք՝ ՌԴ-ի հետ խռովելով։

«Իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից, Թուրքիան էլ որպեսզի մենք սկսենք իր հետ Արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ գան, որից մի չնչին մասը կգա ՀՀ, և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա։ Հետևաբար կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,- ընդգծեց Աղազարյանը։

ՔՊ-ական Արման Եղոյանը տեղից գոռաց «Ամոթ», որին էլ Աղազարյանը պատասխանեց․ «հլը դուրս արի, արա» և ջրի շիշը նետեց նրա ուղղությամբ։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Աղազարյանին դուրս հրավիրեց դահլիճից և արգելեց նիստին մասնակցել, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին էլ նախազգուշացում հայտարարեց:

***

«Իմ ելույթի հետ կապված էր ԱԺ-ում եղած միջադեպը։ Վիրավորական խոսք ասաց Տիգրան Պարսիլյանը, դրա համար շիշը նետեցի»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դիտարկմանը, որ «փաստորեն Հայկ Սարգսյանի «շիշ բռնող»-ի մականունը փորձեցիք վերցնել», Աղազարյանը արձագանքեց․ «Շիշ նետողը»։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում իր ելույթում ասել էր, որ փորձ է արվում ՀԷՑ-ի պետականացումով հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի «մենք շրջվենք դեպի Արևմուտք՝ ՌԴ-ի հետ խռովելով»։

«Իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից, Թուրքիան էլ որպեսզի մենք սկսենք իր հետ Արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ գան, որից մի չնչին մասը կգա ՀՀ, և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա։ Հետևաբար կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,- ընդգծել էր Աղազարյանը։

ՔՊ-ական Արման Եղոյանը տեղից ամոթանք էր տվել, որից հետո քաշքշուկ էր սկսվել, Աղազարյանը ջրի շիշը նետել էր ՔՊ-աականների ուղղությամբ։

***

«Աղազարյանը օտարերկրյա շահերը բացահայտ սպասարկող գործակալի ելույթ ունեցավ, որի համար մենք ամոթանք տվեցինք իրեն, ինքն էլ անցավ առարկաներ շպրտելուն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը։

Իսկ դիտարկմանը, որ «ասում են` հայոյել եք», Պարսիլյանը նշեց, որ Աղազարյանի կողմից է եղել վիրավորանք․ «ես հակադարձել եմ, ասել եմ, որ տենց չխոսի, ինքը շիշը շպրտել ա, ես խնդրել եմ տարածքը լքել, իհարկե մի քիչ ավելի կոպիտ բառով եմ ասել տարածքը լքելու մասին, ինչի համար ես ներողություն եմ խնդրել հանրությունից, ոչ իրենից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին