▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ պատգամավորներն իրենց պահում են բորենիների պես». Գառնիկ Դանիելյան

«Էն մարդիկ, ովքեր ընդդիմադիր կեցվածք ունեն...տեսեք՝ Սամվել Կարապետյանի ցցուն օրինակը. ընդամենը հայտարարեց, որ կանգնած է Մայր Աթոռի կողքին: Տեսնում եք՝ ինչպես են երկու ֆրոնտով հարձակում գործել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Դիմելով լրագրողներին՝ նշեց. «Ուշադիր հետևեք ՔՊ պատգամավորների խոսույթին. իրենց պահում են լկտի, բորենիների նման հարձակում են գործում... բոլոր սահմաններն անցել են»:

***

«Էս մարդկանց վարքագիծն ամեն վայրկյան հաստատում է, որ իրենց իշխանությունը պահելու համար պատրաաստ են ցանկացած գործողությունների, միայն թե մնան աթոռներին գամված»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով իշխանության մասին: «Սրանք պիղծ են ու այլանդակ վարքագծով»,- հավելեց նա:

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո՛չ քպ-ի պահվածքում նոր բան կար, ո՛չ էլ նրանց գործողություններում:
Այն, ինչ մեր երկրի տարբեր ոլորտներում է արտահայտվում` արտաքինից, անվտանգությունից մինչև ներքին կյանք, դա էլ իր ողջ էությամբ արտացոլվում է ԱԺ-ում:
Կա՞ ինչ-որ կարմիր գիծ, որ այս իշխանությունը դեռ չի հատել: Կարծում եմ` ոչ: Այնպես որ, ճանապարհը ոչ թե իրավիճակային արձագանքների, այլ օրակարգն ընդդիմությանը վերադարձնելու մեջ է:
Քննարկելիք հարցերը շատ են, խնդիրներ միշտ կլինեն, բայց ներքաղաքական պայքարի հիմքում պետք է դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը և դրա շուրջ գեներացնել մնացած պրոցեսները»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին