▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ համար Աստվածաշունչը Նիկոլի ֆեյսբուքյան գրառումներն են

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանի հոդվածը․ 

«Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումն եմ կարդում, որն էլի Մայր Աթոռի վրա գրոհի  մասին է,  Էլի աշխատանքի ժամին։  Հոգևորականին ասում է՝ տեսա՞ք, որ գրոհ չեղավ։ Իսկ նա «Գիշերն էլ ինչ-որ անեծքներ է հղել այդ երևակայական հարձակման մասնակիցներին»։ Մի քանի օր չկա, ինչ հարձակում է եղել և ոչ թե երևակայական, այլ իրական։ Իսկ թե ինչու՞ է այս առավոտ հետաձգվել, դժվար չէ հասկանալ։ Հասարակական տրամադրությունները շոշափում ու աշխատում են դրան համապատասխան։ Թորոսյանի նմանները՝ անհավատները, աղանդավորները լավ չեն աշխատում, «պիտի ջիգյարով կպնեն գործի» , պախարակեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, սրբազաններին, որպեսզի հայի ինքնությունը, արմատը կտրեն ու մարդիկ հասկանան, որ իրենց Եկեղեցի պետք չի, ոտաբոբիկ պիտի քայլեն մզկիթներով։


Անհավատ Թորոսյանը  հարցնում է՝ «Ինչքա՞ն եք պաշտպանելու ձեր իսկ սուրբ կանոնները խախտած մարդուն»։ Նրան տեղը տեղին պատասխանում են․ «Ինչքան, որ դուք եք պաշտպանում այն սուտ խոստումներով իշխանությունը եկած մարդուն»։ Լավ ապտակ է, ինչպես օգտատերերն են գրում «Փոքրիկ խմբակի փոքրիկ աթեիստին»։ Ժամանակին, երբ առողջապահության նախարար էր,  անկեղծացել է․ «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պիեռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»։ 
Ու այս մարդը Եկեղեցու՞ց, Եկեղեցուց, Եկեղեցու  վրա գրոհի՞ց, Սրբազանների՞ց է խոսում։ Չնայած գրառումների մեծ մասը մաքրել է, բայց էլի պատասխան կա․ «Փոքրիկ խմբակի փոքրիկ աթեիստ: Ապեր ընդհանրապես քեզ ի՞նչ գործ: Դու աթեիստ չե՞ս, գնա քո աթեիզմով զբաղվի: Գնա կպի գործերիդ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին