Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Երևանի քաղաքապետարանը ինքն իրեն սուտխոսան հանեց։
Բոլորդ հիշում եք, չէ՞, անցած տարվա հուլիսի 30-ին Factor TV-ի հայտնի ռեպորտաժը՝ 214.000 դրամ արժողությամբ «ոսկեջրած» չորացած ծառերի մասին։ Այդ ռեպորտաժում քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարում էր, թե «պուրակը շահագործման չի հանձնվել»։
Սակայն, ըստ պաշտոնական գրության, պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանը այգու «թքած կպցրած» «բարեկարգման» ավարտական ակտը ստորագրել է դեռևս 2024թ. մայիսի 14-ին։ Այսինքն՝ Հայկ Կոստանյանի այդ հայտարարությունից դեռ 75 օր առաջ քաղաքապետարանը պաշտոնապես ընդունել է այդ «թքած կպցրած» «բարեկարգման» աշխատանքները։
Սակայն արդեն այդ աշխատանքների ընդունումից 75 օր անց, երբ Factor TV-ի ռեպորտաժը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում, Հայկ Կոստանյանը հանրային դժգոհությունը մեղմելու համար արեց մանիպուլյացիոն հայտարարություն՝ իբր «այգին շահագործման չի հանձնվել»՝ մոլորեցնելով հանրությանը, այն դեպքում, երբ այդ «թքած կպցրած» աշխատանքները վաղուց ընդունված էին։
Այսինքն՝ այգու «բարեկարգման» աշխատանքները ընդունում են, բայց հայտարարում են, թե այգին «շահագործման չի հանձնվել»։
Չէ, բայց լուրջ, հետաքրքիր է՝ քաղաքապետարանում ինչ են ծխում, որ նման հեքիաթներ են հորինում»։
Դիտեք նաև՝