▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարահունջում շոուի մասնակիցները մասնակցեցին թթի օղու թորման արարողությանը

Օր. 3 Հրանտ Բագրատյանը կիթառ նվագեց, Մարգարիտ Եսայանը երգեց
Սահմանադրական փոփոխությունների քարոզչությանը նվիրված «Այո և ոչ» ռեալիթի շոուի անդամները այսօր իրենց աշխատանքն անցկացրեցին ավելի թեթև գրաֆիկով: Քարոզչությունից հետո քաղաքական և հասարակական գործիչները լիաթոք ծիծաղում էին՝ երգրում ու նվագում:
-Վարդան Այվազյանի խնդրանքով Հրանտ Բագրատյանը Սյունիքում կիթառ նվագեց: Իսկ Մարգարիտ Եսայանի առաջարկով Արագածոտնում քարոզչություն անցկացնող թիմի անդամները սկսեցին ժողովրդական երգեր երգել:
-Քարահունջում բնակիչներից մեկի տանը շոուի մասնակիցները մասնակցեցին թթի օղու թորման արարողությանը և, իհարկե, տնական օղին համտեսելու առիթը բաց չթողեցին:
-Իսկ բուն քարոզչության գործընթացը այսօր ևս անցավ թեժ մթնոլորտում՝ առանձնապես չարբերվելով մյուս օրերից: Քաղաքացիներին մտահոգության առարկան այսօր ևս սոցիալական վիճակն էր, նրանք հիմնականում բողոքում են ծանր նյութական վիճակից և հակված են մտածելու, որ սահմանադրական փոփոխությունները նրանց կյանքում որևէ դրական փոփոխություն լինի՝ համենայն դես մոտ ապագայում:

Մամուլի Խոսնակ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին