Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար , «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը «Հրապարակ»-ին՝ 9 հուլիսի 2025թ․-ին:
- Այս օրերին Հայաստանում անպատկերացնելի բան է տեղի ունենում` երկրի ղեկավարն արդեն սպառնում է անձամբ առաջնորդել Վեհարանի դեմ գրոհը։ Իրավիճակի Ձեր գնահատականը ո՞րն է:
- Առաջին հերթին ՀՀ քաղաքացին, հայ մարդը, ես ինքս՝ անձամբ, պետք է միասին ազատագրենք Հայաստանի Հանրապետությունը փնթի բռնապետությունից, համակարգային ճգնաժամ ապրող, աթոռապաշտ, ոչ լեգիտիմ իշխանությունից:
- Տեսակետ կա, որ Եկեղեցու թիրախավորումը իշխանությունը չի կարող մարսել, եթե Մայր Աթոռն անսասան մնա ու չզիջի։ Որպես հասարակություն եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ՝ ի՞նչ պետք է ակնկալել Վեհափառից։
- Ես Ամենայն հայոց կաթողիկոսին ի զորու չեմ խորհուրդ կամ խրատ տալ, վստահ եմ, որ նա բոլոր հնարավոր մոտեցումները դիտարկում է, սակայն գուցե անհրաժեշտ լինի ինստիտուցիոնալ, այսինքն՝ հանրակարգային եւ անհատական ներհայեցողությամբ վերլուծել սուրբ եկեղեցու հետագիծը՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում՝ մեր բոլոր իշխանությունների օրոք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ իր ղեկավարությամբ, միշտ չէ, որ եղել է անկախ իշխանությունից, եւ միշտ չէ, որ օրհնել է արժանվույնս, այսինքն՝ օրհնել է անօրհնելին: Այսքանով հանդերձ, ներքին վերափոխումներն ու կատարելագործումները սուրբ եկեղեցու ներքին կանոնի խնդիր են, եւ պետությունը, իշխանությունը որեւէ իրավունք չունեն մեր ազգային ինքնությունը ներկայացնող համաշխարհային ինստիտուտի նկատմամբ որեւէ ոտնձգություն կատարել: Այնպես որ, սա միաժամանակ հնարավորություն է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ Եկեղեցին ձեռք բերի այդ անկախությունը՝ պետական առնչակցությունից եւ կցորդ կամ ենթակա լինելու կարգավիճակից: Սա կարող է լինել միայն այն դեպքում, եթե լինի առերեսում անցյալի հետ եւ այդ անցյալի ժառանգության անկեղծ հաղթահարում։
Շարունակությունը՝ այստեղ։