Երգիչ Հարութ Փամբուկչյանը գեղեցիկ, համով-հոտով համերգ է խոստանում պետության կողմից ֆինանսավորվող «Ֆեստիվառ» երաժշտական նախագծի շրջանակներում։
ՖակտորTV-ն է գրում ու հավելում․ «Առաջին հայացքից ոչ մի խնդիր, եթե չնայենք համերգի ամսաթվին՝ սեպտեմբերի 13։ 2022-ին հենց այդ օրը ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, 224 զոհ տվեց, օկուպացվեցին ինքնիշխան տարածքներ։ Արյունալի մարտերից ուղիղ երեք տարի անց պետական մակարդակով և պետբյուջեի ֆինանսավորմամբ ֆեստիվառ է կազմակերպվում Հրազդանում։ «Օրվա ընտրությունը մեզ համար շատ վիրավորական է»,- ասում է զոհերից Նշան Պետրոսյանի քույրը։ Անհարգալից վերաբերմունք են համարում 2022 թվականի սեպտեմբերի 13-ի զոհերի հարազատները տարելիցի օրը տոնակատարություն կազմակերպելը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում ու տեսանյութում