▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պեռաշկի են վերլուծում»՝ քոռանամ ես․․․Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, անդրադառնալով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի՝ «Պետբյուջեից «Կրթվելը նորաձև է» արշավի ֆինանսավորումը՝ էթիկայի և թափանցիկության խնդիր է» հրապարակմանը, գրել է. «Հիշո՞ւմ եք չէ՝ մենք խոսում ենք Ծիրանի մասին, իսկ մեր միջի ամենակրթվածներն, սկզբունքայիններն ու զարգացածները շարունակում են կարկանդակի, ոչ՝ «պեռաշկիի» բաղադրատոմս վերլուծել։
Մեր միջի ամենակրթվածները պատրաստ են ամեն ինչ քարոզել, բայց ոչ երբեք կես բառ անգամ արտաբերել ի աջակցություն այն գաղափարի, որ բոլորիս շարունակաբար կրթվել է պետք։
Դե մենք, հատկապես մեր միջի ամենազարգացածները, մաքսիմալ կրթված ծնվում ենք՝ չգիտեի՞ք։
Կամ գուցե համաձայն են գաղափարի հետ, ուղղակի «личный неприязнь» ունեն այն առաջ բերողի հանդեպ, դրա համար ստիպված «պեռաշկի են վերլուծում»՝ քոռանամ ես»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին