Պատկերացնում եմ՝ ինչպե՞ս է փոքրիկ Ներոնը իրեն պատերով տալիս Բրյուսելի հյուրանոցում․․․
Պատկերացնում եմ՝ ինչպե՞ս է փոքրիկ Ներոնը իրեն պատերով տալիս Բրյուսելի հյուրանոցում․ Նիկողոս Հովհաննիսյան
***
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆիքսեք 3 կարևոր քաղաքական հանգամանք․
1.Փաշինյանի հակաեկեղեցական արշավը շնչահեղձ է լինում: Այս մարաթոնում ՀԱԵ-ն դրսևորում է ստրատեգիական համբերատարություն և իմաստնություն: Ապրեն բոլոր նրանք ովքեր նեցուկ եղան ՀԱԵ-ին: Դուք ազգային քաղաքական լուրջ գործ եք անում:
2. Փաշինյանը չունի և առաջիկայում չի ունենալու այդքան բաղձալի «խաղաղության պայմանագիր» կոչվող, իսկ իրականում «ՔՊ-ի վերարտադրության միակ հավանական պայման» պայմանագիրը: Մեկ ամսվա մեջ Անկարայի և Աբու Դաբիի հանդիպումներում Փաշինյանը ոչ մի քայլ չմոտեցավ այդ բաղձալի փաստաթուղթը ունենալուն: Աբու Դաբիից պարզ դարձավ, որ թուրքադրբեջանական դուետը չի ուզում տալ նրան այն, ինչն առանց «Խաղաղության պայմանագրի» առկայության էլ վերցնում է նրանից և ազդեցության ստրատեգիական խորությունը պրիմիտիվացնելու և մեկ աստիճան պարզեցնելու իմաստ առայժմ չկա:
3.Այսօր տեղի ունեցավ վերջին մեկ ամսվա մեջ աննխադեպը: Սամվել Կարապետյանը նույնիսկ մեկուսարանից խլեց Փաշինյանից քաղաքական օրակարգ թելադրելու մենաշնորհը: Տեղի է ունենում մարտավարական ֆորսաժ, որտեղ Փաշինյանը ստիպված է արդեն գնալ Կարապետյանի քաղաքական օրակարգեի հետևից: Քաղաքական առավոտների Փաշինյանի մենաշնորհը կոտրվեց»։