▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն ու իր կառավարությունը անելիք չունեն ՀՀ-ում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ»

«Սամվել Կարապետյանը քիչ առաջ իմ գործընկերների միջոցով փոխանցել է իր ուղերձը»,- ԱԱԾ շենքի մոտ հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընթերցելով այն․ «Անցած օրերը առանց որևէ չափազանցության իմ կյանքի ամենակարևոր օրերից էին։ Լինելով ապօրինի կալանքի տակ՝ ոչ մի վայրկյան ո՛չ մեկուսացում, ո՛չ մենակություն չեմ ապրել։ Այն սերն ու հարգանքը որ զգացել եմ հազարավոր մեր հայրենակիցներից, կարող են երջանկացնել յուրաքանչյուրին․․․ Մեր ժողովուրդն իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ մեկուսարանում եմ ոչ թե ես, այլ՝ իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն ՀՀ-ում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ։ Պատրաստ եմ անցնել պայքարի ճանապարհով»,- նշված է տեքստում։

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին