▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան–Էրդողան հանդիպումը Դոլմաբահչեում

Փաշինյան–Էրդողան հանդիպումը Դոլմաբահչեում․ Փաշինյանը ժպիտով բարևում է թուրքական պատվիարկության բոլոր անդամներին։ Էրդողանը ևս մոտենում և ձեռքով բարևում է հայկական պատվիրակության անդամներին։

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. հայկական և թուրքական կողմերը հաղորդագրություններ են տարածել

Քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծվել երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ 

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը. այսքանը ՀՀ կառավարության հայտարարությունն է։

▪️Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության առաջին կետով ասվում է, որ քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։ Էրդողանը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ ջանքերին։ 

▪️Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին