▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը տեղից սկսեց գոռգոռալ․ Աննա Գրիգորյանի արտահայտությունը դուր չեկավ նրան

Աննա Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը լեզվակռիվ ունեցան ԱԺ–ում

Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնից համեմատեց Ռուբեն Վարդանյանին դատող Ալիևին Սամվել Կարապետյանին դատող Փաշինյանի հետ` նշելով, որ 2 էլ ատում են հայ ժողովրդին և հայկական պետությունները։

«Հիմա WhatsApp–ով սմս–ի փոխարեն եկել է ֆեյսբուքյան արդարադատությունը։ Մինչև 2018–ը զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում, բերել եք ֆեյսբուքյան արդարադատություն։ Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումն է»,–ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը` հորդորելով ժողովրդին չվախենալ մի մարդուց, ով ոտքից–գլուխ վախերի կծիկ է։

Վերջին արտահայտությունը դուր չեկավ Փաշինյանին և նա տեղից սկսեց գոռգոռալ։

***

«Վաղը Թուրքիայում Նիկոլ Փաշինյանից շատ գոհ կլինեն»,-ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ գիտի, թե ինչու է Սամվել Կարապետյանը կալանավորված ՀՀ-ում, իսկ Ռուբեն Վարդանյանը՝ Բաքվում, քանի որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ատում են հայ ժողովրդին և հայկական պետականություննեչը՝ ՀՀ-ն ու Արցախը։

Նրա խոսքով այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, վախի մթնոլորտ սերմանելու գործընթաց է․ «Սիրելի՛ ժողովուրդ, չվախենաք, մի վախեցեք մարդուց, ով ոտքից գլուխ վախերի կծիկ է, վախենում է սեփական աթոռը կորցնելուց, որևէ կերպ չվախենաք»,- հավելեց Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ հոինիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպման։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին