Փաշինյանը կգրոհի՞ Մայր Աթոռը․ Ի՞նչ է կատարվում Էջմիածնում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Մայր Աթոռ եկած քաղաքացիներն իրենց վրդովմունքն են հայտնում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի նկատմամբ։ Նրանք պնդում են՝ Վեհափառի կողքին են, պատրաստ պաշտպանելու Մայր Աթոռը՝ ցանկացած գործողության դեպքում։ «Վերջին շրջանում մեր ընտանեկան հարցերից այդքան տեղյակ չենք, որքան սրտատրոփ սպասում ենք, թե էս անասունի վերջնական քայլն ուր կհասնի»,- Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասում է քաղաքացին՝ շարունակելով․ «Պատմության ամենացավոտ էջն ենք թերթում, երբ թուրքանման հայի թերմացքը, ով ունի իշխանություն, համարձակվում է մարդկանց հոգեբանական ճնշման տանել ու նման ստոր քայլի գնալ։ Մայր Աթոռը կառույց չէ, Վեհափառն էլ՝ նախարար, որ ինչ ուզի՝ անի․․․ Քանի՞ անգամ է պատարագի եղել, որտե՞ղ է ապացույցը, որ մկրտված է, քանի՞ անգամ է չխոտկա կնոջ հետ գնացել մասնակցել ապաշխարության»,- ասում է կինը։ |
***
«Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախկոտ է։ Այն, ինչ այս ընթացքում արել է, արել է՝ իր թիկունքին ժողովրդի ուժը զգալով։ Սակայն այսօր այդ ուժը չկա, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշն աղետալի ցածր մակարդակի է և քաղաքացիների 10-15 տոկոսն է նրան սատարում»,- այսօր Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»-ի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, ադեկվատ գնահատելով իր հնարավորությունների բացակայությունը, չի դիմի Վեհարանը գրոհելու արկածախնդրությանը․ «Փաշինյանը չի կարողանալու իրական հետևորդներ հավաքել, քանի որ այդպիսինները չունի։ Իսկ Վեհարանի դարպասների դիմաց հավաքված կլինի շատ ավելի մեծ բազմություն, որը կգա պաշտպանելու Եկեղեցին։ Նա այս դարպասներին չի հասնի՝ հասկանալով, որ եթե մարդկանց տանի բախումների, դա կլինի իր քաղաքական կարիերայի վերջը»,- ասաց Չալաբյանը։ |
***
«Չեմ պատկերացնում՝ ինչ են պլանավորել և ինչպես են պատկերացնում այդ պրոցեսը»,- այսօր Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Էջմիածնի հրապարակում հավաք կազմակերպել, ապա Վեհարանն ազատել Վեհափառից։ «Նման ցանկացած միջամտություն եկեղեցական կյանքին և ինքնավարությանը անպտուղ փորձ է։ Այս բռնության կոչերը խոսում են այն մասին, որ մարդկանց նպատակը ոչ թե ինչ-որ բան բարեփոխելն է, այլ ներքին պառակտվածությունն ավելի խորացնելը»,- ասաց Տեր Եսային՝ հորդորելով մարդկանց չտրվել նման սադրանքների։ |
«Խայտառակություն է, աշխարհին հայտնի ենք՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, սակայն մենք մեզ պախարակում ենք»,- Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է քաղաքացին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը Վեհափառից ազատելու նախաձեռնությանը։ «Հասարակությունը մասնատվեց հների ու նորերի, սևերի ու սպիտակների, ինչը ամենավտանգավոր քաղաքականությունն է։ Չի կարելի մարդկանց հանել իրար դեմ, փորձել ներսից պառակտել։ Պառակտման նպատակը մեկն է՝ շեղել ժողովրդի ուշադրությունը աշխարհաքաղաքական պրոցեսներից։ Մեր ղեկավարի նպատակն է ամեն գնով պահել աթոռը։ Որպես մանկավարժ՝ խորհուրդ եմ տալիս վարչապետին․ ոչ թե աթոռը պետք է գեղեցկացնի քեզ, այլ ճիշտ հակառակը։ Ասում է՝ պողպատե մանդատ ունեմ, դա Ալիևի դեմ օգտագործիր, ոչ թե մեր»,- նշել է քաղաքացին՝ հավելելեվ, որ Վեհափառի կողքին է և իր համար անընդունելի են վարչապետի կոչերը։ *** |
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի ամբողջ ժողովուրդ, իր տիտղոսային և ոչ տիտղոսային քաղաքական ուժերով, հանրային գործիչներով և, ցավալիորեն, նաև հոգևոր առաջնորդներով հանդերձ, հայտնվել է մի տարօրինակ ու խոցելի վիճակում՝ համազգային սպասման անորոշ կեցվածքի մեջ։ *** |
«Ա1 պլյուս»-ի եթերում պատասխանելով հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել իշխանությունների՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու սպասվող գործողությունների դեմ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է. «Իսկ ինչպե՞ս են ազատագրելու Վեհարանը, ի՞նչ են ուզում անել: Եթե կոնկրետ ասեք, կկարողանամ պատասխանել... Որոշակի գործողությունները կստանան որոշակի հակազդեցություն: Քանի որ կոնկրետ դեռ չգիտենք՝ ինչ է լինելու, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Կարծում եմ՝ ինչ-որ բան անպայման լինելու է, որովհետև Փաշինյանը կրկին հայտնվել է թուրք-ադրբեջանական մամլիչի տակ, գնալու է զիջումների ու որպեսզի հասարակության ուշադրությունը շեղի զիջումներից, ինքը պատրաստ է...»: Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։ |