Պրահա, Ստրասբուրգ, Նյու Յորք և Անկարա՝ մի կողմ:
Երևանյան մետրոն էր, և այնտեղ նստած շարքային մի հայ մայր, որ քեզ մինչև վերջ պատրանքազրկեց և բուն էությունդ մերկացրեց:
Հոգու անհուն-անանուն դատարկություն՝ մարդկային արմատական արժանապատվության դեմ հանդիման:
Պարտվել ես, «եղբայր», նորից, դարձյալ և կրկին:
Բախտ էր, թե նախախնամություն՝ քեզ հանդիպել և կարգի է հրավիրել հայրենի մեր պետության, նաև քո, ապագա վարչապետը:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
23 մարտի 2026
Երևան


