|
Լրագրողների հետ զրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ «Պատերազմի դուռը բացողները» թեմայով եթերին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է․ «Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել։ Այդ մարդու համար խաղաղությունը Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ»։ *** |
|
«Հայաստան» դաշինքի անդամներն Աշտարակում հանդիպում են քաղաքացիների հետ։ «Պետք է ձևավորվեն խոշոր միավորներ, ոչ թե մասնակցեն օրինակ ընդդիմադիր դաշտից 20 կուսակցություններ, այլ՝ ձևավորվեն խոշոր միավորներ։ Գործընթացը, ըստ էության, գնում է ու սա բավական դրական եմ համարում։ Սա հնարավորություն է տալիս չփոշիացնել ձայները ու երկրորդ՝ մտնել լուրջ պայքարի մեջ մի միավորի դեմ, որը զավթել է իշխանությունը ու մեզ տանում է՝ ոչ ոք չի հասկանում, թե ուր, իրենք էլ չեն հասկանում, թե ուր են տանում երկիրը»,- իր ելույթում ասել է Ռոբերտ Քոչարյանը։ *** «Երեկվանից սպառնալիքներ են հնչում ժողովրդին, բա՝ եթե հանկարծ չգնաք, չքվեարկեք գործող իշխանություններին, ուրեմն պատերազմ կլինի։ Տասնութին ժողովուրդը քվեարկեց, պատերազմ եղավ, զոհեր եղան, քսանմեկին քվեարկեց՝ պատերազմ։ Ինչքան խաղաղություն են ասել, այդքան պատերազմ են բերել»,- իր ելույթում ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։ |
«Այդ մարդու համար խաղաղությունը Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ». Ռոբերտ Քոչարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


